Հյուրանոցին, որտեղ գտնվում էր Էրդողանը, ավիահարված հասցրած 21 զինվորականներն ազատության մեջ են
Դեռևս ազատության մեջ են 21-ից 25 զինվորականներ, ովքեր կազմակերպել և իրականացրել էին Մարմարիսում հյուրանոցին ավիահարվածներ հասցնելը:
Այդ հյուրանոցում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը` հղում տալով «CNN Turk»-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն հյուրանոցին ավիահարվածներ հասցնելու կազմակերպիչներից մեկը, որտեղ գտնվում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շաբաթ օրը հոսպիտալացվել է: Այս մասին գրել էր «Anadolu» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ իր դուրս գալուց հետո Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող հյուրանոցը ռմբակոծման է ենթարկվել: