Անհապաղ անհրաժեշտ է մահապատիժ կիրառել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ չի կարող հետաձգել ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների հանդեպ մահապատիժ կիրառելու հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալության պաշտոնական կայքին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` երկրի կառավարությունն այդ հարցը քնարկում է ընդդիմության հետ:
Էրդողանը նաև իր կողմնակիցներին հորդորել է շարունակել մնալ հրապարակներում մինչև հուլիսի 22-ը` ուրբաթ օրը: