Ես պատրաստ եմ հանձնվել Թուրքիային. Գյուլեն
Թուրք ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը «Vesti.ru»-ի եթերում հայտնել է, որ պատրաստ է Թուրքիային հանձնվելուն, որտեղ նրան մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես չեմ վախենում, որ ինձ կհանձնեն: Եթե որոշեն, թող այդպես էլ լինի»,- հայտնել է նա:
Ֆեթուլլահ Գյուլենը նաև ևս մեկ անգամ հերքել է իրեն ուղղված մեղադրանքները և հանդես է եկել միջազգային անկախ խումբ ստեղծելու մասին առաջարկով, որը կհետաքննի տեղի ունեցածը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանի խոսքով՝ Գյուլենի կողմնակիցները քաղցկեղի վիրուսի պես ներխուժել են պետության բոլոր օրգանները: