Գյուլենի կողմնակիցները քաղցկեղի վիրուսի պես ներխուժել են պետության բոլոր օրգանները. Էրդողան
Թուրքիան ԱՄՆ-ից արձագանքի է սպասում՝ ընդդիմադիր հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցի հետ կապված, ում Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջում անցկացնելու փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Գյուլենի կողմնակիցները, ինչպես քաղցկեղի վիրուսը, ներխուժել են պետության բոլոր օրգանները: Մենք գիտեինք այդ մասին, արդարադատության և արտաքին գործերի նախարարությունները մեր պահանջներն ուղարկել են ԱՄՆ: Տեսնենք՝ ինչպես կարձագանքնեն»,- Ստամբուլում հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով զոհերի թաղման արարողությանը, որն ուղիղ եթերով հեռարձակվել է «NTV» հեռուստաընկերությունը:
Վերջին տվյալներով՝ ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով մահացել է 265 մարդ: