Ձերբակալվել է «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարը
Թուրքիայում ձերբակալել են «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատար գեներալ Բեքիր Էրջան Վանին, ով մեղադրվում է իշխանության զավթման փորձին մասնակցելու մեջ: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում անելով թուրք պաշտոնյաներին:
Նախօրեին թուրքական տեղական իշխանությունները փակել էին դեպի բազա մուտքը և հոսանքազրկել այն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այնտեղ ձերբակալել են մի շարք զինծառայողների:
Թուրքական իրավապահներն արդեն ձերբակալել են ավելի քան 6 հազար մարդ, այդ թվում բարձր ու միջին օղակի զինվորականներ:
«Ինջիրլիք» ռազմաբազան օգտագործվում է թուրքական և ամերիկյան օդուժի կողմից: ԱՄՆ-ն այն օգտագործում է Սիրիայում հակաահաբեկչական պայքարի համար:
Շաբաթ երեկոյան Պենտագոնը հայտարարել էր` քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հարվածները ժամանակավորապես դադարեցվում են: Այսօր Պենտագոնը հայտարարեց, որ «ԻՊ»-ի դեմ հարվածները վերսկսել են: