Հայտնի են երեք վիրավոր ոստիկանների անունները. Հունան Պողոսյան
Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել երեք ոստիկաններ։ Այդ մասին հայտնել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
«Հրաձգային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Եվս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել»,- նշել է Պողոսյանը։
Ինչպես հաղորդել էինք, հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։
News.am-ը հաղորդում է, որ ըստ փոխոստիկանապետի ներկայումս պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակված անձանց հետ բանակցություններ են ընթանում, որոնք կշարունակվեն այնքան, քանի դեռ հույս կա, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի. «Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց։ Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»,- նշել է Պողոսյանը: