Թուրքիայում կալանավորվածների թիվը հասել է 6 հազարի
Թուրքիայում հուլիսի 15-ին զինված հեղաշրջման փորձից հետո կալանավորվածների թիվը հասել է 6 հազարի: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Ըստ նրա, կալանավորվածների թիվը կարող է աճել, քանի որ «մաքրման» աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 400 դատավոր և դատախազ, ինչպես նաև 50 զինվորականներ: