Զոհվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը
Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Երկիր Մեդիան, Երևանում ոստիկանության պետական պահպանության գնդի գրավման ժամանակ, զինված խմբի հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը։