Թուրքիայի հեղաշրջումը բեմադրվել է կառավարության կողմից. Ֆեթուլլահ Գյուլեն
Ֆեթուլլահ Գյուլենը` ում կողմնակիցներին թուրքական կառավարությունը մեղադրեց հեղաշրջմանը մասնակցություն ունենալու և կազմակերպելու մեջ` հայտնել է, որ այդ ամենը բեմադրվել է հենց ղեկավարության կողմից: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Գյուլենը շփվելով լրագրողների հետ` հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:
«Ես չեմ կարծում, որ աշխարհը հավատում է իմ մեղավորությանը, որը հնչեց նախագահ Ռեջեփ Թայիփի կողմից: Կա հավանականություն, որ դա եղել է բեմադրված հեղաշրջում, որոնք արվել են Գյուլենիստներին մեղադրելու համար»,- ասել է նա: