ԱՄՆ-ից` Գյուլենի էքստրադիցիայի հարցը չի քննարկվել. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ նա հստակ բացատրել է իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիին, որ երկրում հեղաշրջում կազմակերպելու ետևում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները, սակայն ուղղակիորեն չի քննարկվել ԱՄՆ-ից նրա էքստրադիցիայի` (Հանցանք կատարած անձին հանձնելու) հարցը: Այս մասին հայտնել է Рейтер-ը:
«էքստրադիցիայի հարցը չի քննարկվել` երեկվա մեր զրուցի ժամանակ: Սակայն ես ևս մեկ անգամ հստակ ասացի, որ հեղաշրջման ետևում կանգնած է Գյուլենը, ով ապրում է նրանց երկրում և նրա զինված համակարգում»,- հայտնել է Չավուշօղլուն հարցազրույցի ժամանակ:
Այժմ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով. «պետք է մաքրել բանակը «Գյուլենիզմից»:
«Հենց մաքրումը ավարտվի, մեր զինված ուժերը կդառնան ավելի ուժեղ, մեր զինվորները կապահովեն ՆԱՏՕ-ին լավ և համակարգված աջակցություն»,- ասել է նա: