Ավարտվեց «Ոսկե ծիրան-2016»-ը
Ավարտվեց «Ոսկե ծիրան-2016» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կարմիր գորգի և փակման արարողությունը: Հայտարարվեցին բոլոր անվանակարգերում հաղթողների անունները.
Միջազգային խաղարկային մրցույթ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ – Բալերի անունները/ռեժ․` Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ – Անմահը/ռեժ․` Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ – Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին/ռեժ․՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա)
Միջազգային վավերագրական մրցույթ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ – Ձախ ափի հանդիման/ռեժ․՝ Եվգենի Գրիգորեւ (Ռուսաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ – Դոնժուանը/ռեժ․՝ Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ – Մանուկը/ռեժ․՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)
Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – Բարի լույս/ռեժ․՝ Աննա Արեւշատյան (Հայաստան)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ) - Քարքարոտ ճամփաներ/ռեժ․՝ Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) - Ընձառյուծի լռությունը/ռեժ․՝ Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում - 28:94 Տեղական ժամանակով/ռեժ․՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)
Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար -
28:94 Տեղական ժամանակով/ռեժ․՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաեւ նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանը իր՝ «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար:
FIPRESCI ժյուրիի մրցանակ
Բալերի անունները/ռեժ․՝ Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
Էկումենիկ ժյուրիի մրցանակ
Անմահը/ռեժ․՝ Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)