Թուրքիայում պահանջել են կալանավորել 2745 դատավորի
Թուրքիայի իշխանությունները մտադիր են կալանավորել 2745 դատավորի և դատախազության աշխատակցի երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Արդեն իսկ ձերբակալվել են գերագույն դատարանների, այլ դատական կառույցների, տասնյակ դատավորներ, որոնք ենթարկվում են Թուրքիայի դատավորների գերագույն դատավորների և դատախազների խորհրդին:
Ավելի վաղ Թուրքիայում այն 2745 դատավորները ազատվել էին իրենց պաշտոններից:
Դատախազներին և դատավորներին առաջադրված հիմնական մեղադրանքն ԱՄՆ-ում բնակվող հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալն է, որին Էրդողանը համարում է ռազմական հեղաշրջման կազմակերպիչ: