Արմեն Ջիգարխանյանի կինը խոստովանել է, որ ամուսինն իրեն երես է տալիս
Այս ձմռանը Խորհրդային Միության 80-ամյա ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ամուսնացավ 36-ամյա Վիտալինա Ռոմանովսկայայի հետ, ով արդեն մի քանի տարի է Մոսկվայի Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է:
Զույգի հարաբերությունները շարունակվում են արդեն 15 տարի և այդ ընթացքում նրանք սովորել են իրենց հետևից հնչող բամբասանքներին: Սակայն ամուսինները նախկինի պես ուրախացնում են միմյանց: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ջիգարխանյանը չի սիրում քայլել խանութներով` վստահելով այդ գործը կնոջը: Այդ մասին Վիտալինեն «Вокруг TV»-ին տված հարցազրույցում ասել է.«Ինչո՞ւ նա ժամանակ ծախսի, եթե ես կարող եմ ամեն ինչ ինքս գնել: Արմենն այն տղամարդկանցից չէ, ովքեր հաշիվ են պահանջում ամեն մանրուքի համար: Նա ինձ վստահում է: Եթե ես ինչ-որ թանկարժեք բան եմ ցանկանում ձեռք բերել, անպայման խորհրդակցում եմ նրա հետ: Իսկ Ջիգարխանյանը սիրում է մեծ ծախսեր անել: Օրինակ, նա որոշել է նոր բնակարան գնել: Մենք երկար ժամանակ քաղաքից դուրս ենք ապրել: Մի կողմից լավ է ապրել բնության գրկում, հանգիտ, բայց մյուս կողմից մշտական խնդիր է աշխատանքի հասնելը»: