Թուրքիայում հեղաշրջման փորձը կարող է կեղծ լինել. Գյուլեն
Ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ, հայտարարել է, որ հեղաշրջման փորձը կարող է բեմականացված լինել: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Գյուլենը հայտարարել է, որ հավանականություն կա, որ Թուրքիայում հեղաշրջումը կարող է «գրված սցենար» լինել:
Գյուլենը նաև հերքել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպմանն իր մասնակցությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը դիմել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով թուրքական կողմին հանձնել Գյուլենին, ով ապրում է ԱՄՆ-ում: