Էրդողանն Օբամայից պահանջել է հանձնել Գյուլենին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով թուրքական կողմին հանձնել ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ապրում է ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ պետական հեղաշրջման փորձի հետևում կանգնած են Գյուլենի հետևորդները:
Հիշեցնենք, որ Գյուլենը հերքել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին իր մասնակցությունը: