Թուրքիան վերացրել է «Ինջիրլիք» ռազմաբազայի արգելափակումը. ձերբակալվել են հեղաշրջման փորձի մասնակիցներ
Թուրքիայի հարավում վերացվել է «Ինջիրլիք» ռազմաբազայի արգելափակումը: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում անելով Անկարայում ԱՄՆ-ի հյուպատոսությանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ բազայում ձերբակալվել են մի շարք զինվորականներ, որոնք մասնակցել են երկրում ռազմական հեղաշրջման փորձին: Նա հստակեցրել է, որ դրանով հանդերձ բազան կրկին աշխատում է:
Բազան օգտագործվում է թուրքական և ամերիկյան օդուժի կողմից: ԱՄՆ-ն այն օգտագործում է Սիրիայում հակաահաբեկչական պայքարի համար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայում տեղական իշխանությունները արգելափակել էին «Ինջիրլիք» ռազմաբազան:
Արգելափակման հետևանքով Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը որոշակի առաջխաղացում է գրանցել, հատկապես Ռաքքայի ուղղությամբ: