Թուրքիայում ձերբակալվել են հեղաշրջման փորձի ենթադրյալ առաջնորդը և 10 դատավորներ
Թուրք ուժայինները հեղաշրջման փորձից հետո մեկնարկած հետաքննության շրջանակներում ձերբակալել են հեղաշրջման փորձի ենթադրյալ առաջնորդին: Ինչպես հաղորդել էինք, նա Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Աքին Օզթյուրքն է: Այս մասին հաղորդել է «Dоgan» գործակալությունը:
Հստակեցվում է, որ Օզթյուրքը կարող է կապ ունենալ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում թուրքական իշխանությունները համարում են հեղաշրջման կազմակերպիչ: Գյուլենն ապրում է ԱՄՆ-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 265 մարդ:
Ձերբակալվել են նաև գերագույն վարչական դատարանի տասը դատավորներ: Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստաալիքը:
Վճռաբեկ դատարանի 140 դատավորներ գտնվում են հետախուզման մեջ: