Դավադրապաշտության տեսաբանները պնդում են, որ Էրդողանը կեղծ ապստամբություն է կազմակերպել. The Independent
Դավադրապաշտության տեսաբանները պնդում են, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կեղծված է: Նրանք այդպես են կարծում այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն անվանել է «Ալլահի նվեր»` նշելով, որ դա կօգնի մաքրել զինվորականության շարքերը այն խմբավորումներից, ովքեր թանկ կվճարեն իրենց դավաճանության համար: Այս մասին գրում է «The Independent»-ը:
Սոցիալական մեդիայի օգտատերերը համեմատել են հեղաշրջման փորձը 1933 թ-ին Հիտլերի կողմից կազմակերպված գերմանական խորհրդարանի վրա հարձակման հետ, որը Հիտլերն օգտագործեց քաղաքացիական ազատությունները սահմանափակելու և իր հակառակորդների զանգվածային ձերբակալություններն իրականացնելու համար:
Էրդողանը Ստամբուլի միջազգային օդանավակայանում հաղորդել էր իր աջակիցներին, որ հեղաշրջման փորձը աքսորված քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման գործն է, որին նա անվանել է «զինված ահաբեկչական կազմակերպություն»:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ Էրդողանն այդ բեմականացված հեղաշրջման փորձով նպատակ ունի զինվորականության շրջանում իր հակառակորդներին վերացնել և իր իշխանությունը մեծացնել Թուրքիայում: