Հայաստանում ՌԴ սահմանապահ ուժերը խստացրել են Թուրքիայի սահմանի հսկողությունը
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը խստացրել են Թուրքիայի հետ պետական սահմանի հսկողությունը: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հաղորդագրությանը:
«Մենք անցել ենք պետական սահմանի անվտանգության ուժեղացված ռեժիմի»,- նշել են գերատեսչությունում:
Հայաստանում ռուս սահմանապահները հայկական կողմի հետ միասին իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանների անվտանգությունը, ինչպես նաև ծառայում են «Զվարթնոց» օդանավակայանին:
Հայաստանի և Թուրքիայի սահմանի երկարությունը 345 կմ է: