Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազան հոսանքազրկվել է, ելումուտը՝ արգելվել
«Ինջիրլիք» ռազմաբազան Թուրքիայում հոսանքազրկվել է, մուտքն արգելվել է տեղական իշխանությունների կողմից:
Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը, որն էլ վկայակոչում է ամերիկյան հյուպատոսության հաղորդագրությունը:
«Համաձայն Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության հաղորդագրության՝ տեղական իշխանությունները կանգնեցրել են «Ինջիրլիք» ռազմաբազայի ելումուտը: Բազան հոսանքազրկվել է, և հյուպատոսությունը ամերիկյան քաղաքացիներին հորդորում է խուսափել ավիաբազա այցելելուց մինչև այն չվերադառնա իր նորմալ աշխատանքին»,- նշվում է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Ինջիրլիք» ռազմաբազան օգտագործվում է ԱՄՆ-ի օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական պայքարի համար: