Գյուլենին աջակցող երկիրը Թուրքիայի թշնամին է. Յըլդըրըմի ակնարկը՝ ԱՄՆ-ին
Այն երկրները, որոնք աջակցում են իսլամական ընդդիմադիր Գյուլենին, կհամարվեն Թուրքիայի թշնամիներ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ Գյուլենն ահաբեկչական կազմակերպության առաջնորդ է, դրա համար էլ նրան թաքցնող երկիրը չի կարող Անկարայի դաշնակիցը համարվել: Այս մասին հայտնում է «НТВ» հեռուստաալիքը:
«Եթե այդ երկիրը կոծկում է ահաբեկչին, ապա այդ երկիրը Թուրքիայի ընկերը չէ և Թուրքիայի դեմ գաղտնի պատերազմ է վարում: Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը պետք է պատժվի»,- նշել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Իսլամական ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենն այս պահին բնակվում է ԱՄՆ-ում: Հենց նրա շարժմանն են կասկածում երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Նրա կողմնակիցները հերքել են դա: