Թուրքիայի վարչապետը խոստանում է «դատաստանի օր» չկազմակերպել ռազմական հեղաշրջման մասնակիցների համար
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է «դատաստանի օր» չկազմակերպել ռազմական հեղաշրջման մասնակիցների համար:
Յըլդըրըմը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին, այդ թվում՝ լրագրողներին, իշխանությունները կհալածեն, հայտնել է, որ «պետական հեղաշրջման ժամանակ ստեղծված շոկային իրավիճակի հետ կապված՝ շատ լրագրողներ կարող էին չկողմնորոշվել»:
«Դա հեշտ հարց չէ: Եվ այժմ դատաստանի օր չէ, որպեսզի դատենք բոլորին: Ես բոլորին կոչ եմ անում միավորվել՝ ծերերին և երիտասարդներին, կանանց և երեխաներին: Կոչ եմ անոմ հավաքվել մեկ ազգային դրոշի ներքո»,- հատնել է Թուրքիայի կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը: