«Turkish Airlines»-ը չեղարկել է այսօրվա բոլոր 925 չվերթերը
Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը չեղարկել է այսօրվա բոլոր 925 չվերթերը՝ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Իսկ Թուրքիայի հյուսիսարևմտյան օդային տարածքը բացելուց հետո Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայանից առաջին չորս միջազգային չվերթերն արդեն իրականացվել են:
Ռուսները Ստամբուլից դեռևս չեն վերադառնա տուն, քանի որ օդանավակայանի աշխատանքները լիովին չեն վերականգնվել: Ինչպես հայտնել է Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Պոդյելիշևը, գլխավոր հյուպատոսության դիվանագետները լուծում են այն հարցերը, որոնք կապված են Ստամբուլում գտնվող Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու և տեղափոխելու հետ: