Աշխարհահռչակ «Porshche» ընկերությունը ներողություն է խնդրել հայ ժողովրդից
«Porsche» ընկերությունն աղմկահարույց գովազդ էր հրապարակել: Գովազդում Խոր Վիրապն ու Արարատ լեռը պատկերվում էին որպես հնդկական քաղաքում գտնվող տարածքներ։ «R&B Partners» ընկերությունը ստորագրահավաք էր կազմակերպել, որը դրական արդյունք է տվել: Ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «R&B» Partners ընկերության կողմից կազմակերպած ստորագրահավաքը տվել է իր արդյունքը և «Porshche» ընկերությունը ներողություն է խնդրել հայ ժողովրդից, որտեղ մասնավորապես ասված է`
«Ստորագրահավաքի հարգելի մասնակիցներ
Շնորհակալ ենք, որ ուշադրություն եք դարձրել սխալին։ Մենք ցավում ենք վայրի անունը սխալ գրելու համար։
Պատրաստելով այդ հոլովակը հոլանդական շուկայի համար՝ մենք փնտրում էինք վանական համալիր և սիրահարվեցինք այդ մեկին։ Մենք ներողություն ենք խնդրում ոչ ուշադիր լինելու համար և հասկանում ենք, որ հաշվի չենք առել մարդկանց զգացմունքները։ Մենք չէինք ցանկանում վիրավորել որևէ մեկին և ներողություն ենք խնդրում «Պորշե»-ից և Հայաստանի բնակիչներից։
Որպես ընկերության հոլանդական ներկայացուցիչ, ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել ենք։ Հոլովակը հանված է ընկերության կայքից և «Youtube»-ի ալիքից»»: