Լուկաշենկոն աջակցել է Էրդողանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետ կապված ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
«Ուղերձում աջակցության և լեգիտիմ իշխանության հետ համերաշխության խոսքեր են արտահայտվել»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի հետախուզությունը, ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներն ու կազմակերպիչների դեմ գործողությունները դեռևս շարունակվում են, սակայն շուտով կավարտվեն:
Թուրքիայի Սահմանադրական խորհուրդը այլ կուսակցությունների հետ կքննարկի մահապատիժ կիրառելը վերադարձնելու նպատակահարմարությունը: