Թուրքիայում ձերբակալվածների թիվը հասնում է 2839-ի
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է 2839 ձերբակալվածների մասին, ովքեր փորձել են պետական հեղաշրջում անել: Այս մասին հայտնել է Daily Sabah-ը:
«Ներկա պահին կալանքի տակ է գտնվում հեղաշրջման 2839 մասնակից»,- ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ հեղաշրջման մասնակիցների շրջանում կա 20 զոհ և 30 վիրավոր: Այս մասին հայտնել է Reuters-ը: