Էրդողանի՝ տուն վերադառնալու համար խոչընդոտներ չկան. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տուն վերադառնալու համար խոչընդոտներ չկան: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այժմ Թուրքիայի նախագահի համար խոչընդոտներ չկան, որպեսզի նա վերադառնա տուն (Թուրքիայի մայրաքաղաք Անկարա): Մենք վերադարձել ենք նորմալ կյանքի»,- հայտնել է վարչապետը՝ դիմելով թուրք ժողովրդին: Նրա ելույթը հեռարձակել է «Россия-24» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ Բինալի Յըլդըրըմը քաղաքացիներին հորդորել էր երկրի դրոշներով դուրս գալ փողոցներ և պայքարել: Նա հայտնել էր, որ հուլիսի 15-ն իրենց երկրի համար դեմոկրատիայի հաղթանակի կարևոր նշան է: Յըլդըրըմը խնդրել էր քաղաքացիներին երեկոյան ևս մեկ անգամ դուրս գալ Թուրքիայի փողոցներ, որպեսզի նշեն այդ իրադարձությունը: