Արագ նիհարելու փորձված միջոց
Բոլոր դիետաների հիմքում ընկած է «խորամանկ սննդակարգի» միջոցով՝ ավելորդ քաշից արագ ազատվելու միտումը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել գազազրկված հանքային ջրի մեթոդը, որի կիրառությունը հետևյալն է. օրվա կտրվածքով պահանջվում է 1,5 լիտր գազազրկված հանքային ջուր: Երեկոյան հանքային ջրի խցանը հանել և թողնել, որ հանքային ջուրն ամբողջ գիշեր գազազրկվի: Առավոտյան 1,5 լիտր գազազրկված հանքային ջուրը կիսել 4 բաժակների մեջ և ամբողջ օրվա ընթացքում՝ ուտելուց 30-40 րոպե առաջ խմել: Նման դիետան կարող եք օգտագործել 1 ամիս և այն բնավ չի վնասի ձեր առողջությունը, ուղղակի մեկ ամիս օգտագործելուց հետո պետք է 10 օր ընդմիջել, ապա կրկնել ևս 15 օր: Այս հրաշք հեղուկը կօգնի ձեզ հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից: