Սերգեյ Զվերևի ամբիցիաներն անսահման են
Դիզայներ, երգիչ Սերգեյ Զվերևի ամբիցիաներն անսահման են: Իր վերջին հարցազրույցի ժամանակ երգիչն ասել էր, որ դեմ չէր լինի մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին և հաղթել:
Նրա խոսքով` ոչ ոք չի կարող խանգարել իրեն զբաղեցնել առաջին հորիզոնականը: Նա նաև մանրամասնել է, որ արդեն մի քանի տարի է ստանում է մրցույթին մասնակցելու առաջարկ, սակայն նրան դուր չեն գալիս պայմանները:
Նա ցանկանում է անձամբ որոշել կատարվող երգը և իրեն ուղեկցող խումբը, իսկ մրցույթը չի կարող նրան այդ իրավունքները տալ, քանի որ այնտեղ բոլորի համար օրենքները նույնն են: Բացի այդ նրան խանգարում է իր տարիքը` նա 52 տարեկան է: