Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ին
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը թվիթթերյան իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մևլյութ Չավուշօղլուի հետ` ում հայտնել է իր աջակցությունը կապված հեղաշրջման հետ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Հենց նոր խոսեցի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու հետ: Ես ընդգծել եմ, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ընտրված կառավարությունը և գործող իշխանությանը»,- ասել է նա: