Թուրքիայի հեղաշրջման արդյունքները որոշիչ դեր կունենան Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համար. Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ թուրքիայի հեղաշրջման արդյունքը կունենա որոշիչ նշանակություն տարածաշրջանի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Մոնղոլիայում ընթացող ACEM գագաթաժողովի ժամանակ Տուսկը նշել էր, որ խնդիրները չի կարելի լուծել զենքի միջոցով:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է պահպանել Թուրքիային որպես հիմնական գործընկեր բոլոր ոլորտներում, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես Անկարան դուրս կգա այս ճգնաժամից հետո: