Հեղաշրջման փորձ անողները կապ ունեն Գյուլենի շարժման հետ. Էրդողանը թուրք ժողովրդին հորդորում է դուրս գալ փողոցներ և պայքարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ստամբուլի «Աթաթուրք» միջազգային օդանավակայան: Այս մասին հաղորդում է «Anadolu»-ն: Նա «Skype»-ով տարածած իր հաղորդագրությունում թուրք ժողովրդին հորդորել է դուրս գալ փողոցներ և պաշտպանել դեմոկրատիան:
Էրդողանը հավելել է, որ ռազմական հեղաշրջման փորձիկողմնակիցները մոտ ժամանակներս կչեզոքացվեն: Նա խոստացել է պատժել հեղաշրջման կազմակերպիչներին օրենքի ամբողջ խստությամբ: «Կառավարությունը շատ թշնամիներ ունի: Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս ամենով, շատ են զղջալու»,- նշել է նա:
Էրդողանը ռազմական հեղաշրջման կողմնակիցներին մեղադրել է ԱՄՆ-ում ապրող թուրք ընդդիմադիր Գյուլենի շարժման քարոզիչները լինելու մեջ:
Երկրում արգելափակվել են սոցիալական կայքերը: