Թուրքիայում ռազմական դրություն է հայտարարվել. հայտնի է հեղաշրջման նպատակը
Թուրք զինվորականները հայտնել են իշխանափոխության մասին: Իշխանությունն անցնում է իրենց ձեռքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Թուրք զինվորականները նաև հայտնել են հեղաշրջման նպատակի մասին: Նրանք մտադիր են վերականգնել սահմանադրական կարգուկանոնը և Թուրքիայում մարդու իրավունքներին հետևելը:
Պետական հեռուստաալիքը, որը ևս գրավվել էր զինվորակաների կողմից, վերականգնել է հեռարձակումը:
Երկրում ռազմական դրություն է հայտարարված: Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս նոր Սահմանադրություն կպատրաստվի:
ԶԼՄ-ները նաև հաղորդել են, որ Էդրողանն ուղևորվում է օդանավակայան: