Նիսում մահացած հայուհին փրկել է իր երեխային` գնդակն իր վրա ընդունելով
Ֆրանսիայի Նիս քաղաքում ահաբեկչության հետևանքով մահացած հայուհին փրկել է մանկասայլակում պառկած իր աղջկան` նրան իր մարմնով փակելով: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել էր, որ 84 զոհերի թվում կա նաև ՀՀ քաղաքացի:
Ականատեսի խոսքով` հարձակման ժամանակ աղջիկը պառկել է մանկասայլակի վրա և երեխային փրկել` գնդակն իր վրա ընդունելով:
Ահաբեկչության վիրավորների թիվը հասնում է 200-ի: