Գլխավոր շտաբի պետը պատանդ է վերցվել. նոր մանրամասներ` Թուրքիայի ռազմական հեղաշրջումից (լուսանկար)
Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է երկրում հեղաշրջման մասին և թուրքական կառավարության` իշխանությունից անջատվելու մասին: Համապատասխան հայտարարությունը հնչել է «NTV» հեռուստատեսության եթերում: Այժմ Գլխավոր շտաբի կայքն անհասանելի է: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Գլխավոր շտաբի պետը ձերբակալված է: Թուրքական հեռուստաընկեչրությունները հայտնել են մի քանի գերիի մասին Գլխավոր շտաբի շինության մոտակայքում: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Էրդողանն անվտանգության մեջ է:
«Աթաթուրք» միջազգային օդանավակայանի բոլոր չվերթերը չեղարկվել են: Թուրքական լիրն ընկել է 3.5%-ով:
Անկարայի քաղաքապետը թվիթթերյան իր էջում հորդորում է քաղաքացիներին դուրս գալ փողոցներ: