ԱՄՆ-ի Կոնգրեսը սեպտեմբերի 11-ի մասին մինչև այժմ գաղտնի պահված հաշվետվություն է հրապարակել
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը 28 էջ ունեցող հաշվետվություն է հրապարակել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru- ն՝ հղում տալով «Associated Press» գործակալությնանը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պաշտոնյաներն ավարտել են փաստաթղթի վերլուծությունը և նրանում չեն գտել Սաուդյան Արաբիայի՝ ահաբեկչությանը մասնակից լինելու ապացույցներ:
«Հաշվետվությունն ապացուցում է այն, ինչի մասին մենք խոսում էինք արդեն տևական ժամանակ»,- հայտնել է նա:
Հունիսին ևս նա հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ի հարցերով կոմիտեն Սաուդյան Արաբիայի մասնակցության փաստեր չի հայտնաբերել: