Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ թվիթթերյան էջից:
«Անին` միջնադարյան հայկական Բագրատունյաց մայրաքաղաքը, «Հազար ու մի եկեղեցիների քաղաքը», գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: