Հղիության արհեստական ընդհատումը մեծ սթրես է ցանկացած կնոջ համար
Աշխարհում տարեկան գրանցվում է հղիության արհեստական ընդհատման 4 միլիոն դեպք:
Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն կրճատվել են հղիության արհեստական ընդհատման դեպքերը. կանայք ինչ-ինչ պատճառներով որոշում են չդիմել այդ դաժան քայլին:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների` վերջին 5 տարվա ընթացքում հղիությունների 65 տոկոսն ավարտվել է ծննդաբերությամբ, իսկ 29-ը' հղիության ընդհատմամբ: 2005 թվականին հղիությունների 45 տոկոսն էր ավարտվում աբորտով: Ուշագրավն այն է, որ հղիության ընդհատման ավելի հաճախ դիմում են բազմազավակ ընտանիքների մայրերը. մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսը երբեք չի դիմել աբորտի: Ավելին՝ շատերը ապահովության սկզբունքներից ելնելով՝ վախենում են դիմել այդ քայլին, բացի այդ կանայք մեծ սթրես են ունենում, որովհետև շատ հաճախ տանջվում են մեղքի զգացողությունից: