Մադոննան, Շերը և այլ հայտնիներ արձագանքել են Նիսի ահաբեկչությանը
Հայտնիները շարունակում են մեկնաբանել Նիսի ահաբեկչությունը: Մասնավորապես, երգչուհի Մադոննան Instagram-ի իր էջում հայտարարել է. «Մենք աղոթում ենք Աֆրիկայում, Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում խաղաղության համար»:
Երգչուհի Շերը Թվիթերում պատմել է, որ հենց նոր է վերադարձել Նիսից, որն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: «Ամբողջ հոգով ցավակցում եմ Փարիզում իմ բոլոր ընկերներին: Աշխարհը դատարկ է թվում, բայց իմ սիրտը կոտրված է»,- հավելել է նա:
Դերասանուհի Եվա Լոնգորիան հաղորդել է. «Աղետը կրկին հարվածել է իմ ամենասիրելի երկրներից մեկին: Ես Նիսում եմ եղել ընդամենը մի ամիս առաջ: Աղոթում եմ Ֆրանսիայի և աշխարհի համար»:
Քիմ Քարդաշյանը ևս իր ցավակցություններն է հայտնել Նիսի բնակիչներին: «Աստվաˊծ, աշխարհը քո կարիքն ունի»,- գրել է նա:
Դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը ֆրանսիայի դրոշով լուսանկար է հրապարակել Թվիթերի իր էջում: