ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները կայցելեն Թուրքիա. Չավուշօղլու
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները Բաքվում քննարկել են քաղաքական համագործակցության, անվտանգության շուրջ հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի արտգործնախար Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը:
«Ես տեղեկացրել եմ իմ գործընկերոջը Լեռնայն Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին: Թուրքիան որպես տարածաշրջանի առաջատար երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն պետք է տեղյակ լինի հակամարտության կարգավորման շուրջ իրադարձություններից»,- նշել է Մամեդյարովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները հուլիսի 18-ին կայցելեն Թուրքիա: