Անկարան կողմ է Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով համագործակցության ստեղծմանը. Չավուշօղլու
Անկարան հնարավոր է համարում Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության ձևավորումը: Այս մասին Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Տարածաշրջանում խոշոր ծրագրերը, մասնավորապես «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը, հնարավորություն է տալիս Ադրբեջանին դառնալ տարանցիկ կենտրոն տարածաշրջանում: Այս ծրագրերի իրականացման ժամանակ Ադրբեջանն ու Թուքիան մտադիր են համագործակցել ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ձևաչափով այլ երկրների հետ»,- նշել է նախարարը:
«Մասնավորապես, մենք ցանկանում ենք ձևավորել եռակողմ` Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան ձևաչափ: Կարծում ենք, որ հնարավոր է նաև Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափի ստեղծումը»,- հայտարարել է Չավուշօղլուն: Ըստ նրա՝ այդ հնարավորությունները ներկայումս քննարկվում են: