ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլի գրավման տոնի միջոցառումների ժամանակ մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել մի բեռնատար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիս քաղաքում զոհերի թիվը հասնում է 80-ի, կա 120 վիրավոր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: