Ռիհաննան չեղյալ է հայտարարել Նիսում կայանալիք իր համերգը
Երգչուհի Ռիհաննան չեղյալ է հայտարարել Նիսում կայանալիք իր համերգը, որը պետք է կայանար ուրբաթ օրը` հուլիսի 15-ին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նա եկել էր Նիս քաղաք` իր «Anti World Tour» համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում և ահաբեկչության օրը նա գտնվել է քաղաքում:
Երգչուհու ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին գտնվում է անվտանգ վայրում և որ ամեն ինչ լավ է: