Ահաբեկչություն Նիս քաղաքում. զոհերի թիվը հասնում է 80-ի, կա 120 վիրավոր (լուսանկարներ)
Բեռնատար ավտոմեքենան վարել է մարդկանց ուղղությամբ, ովքեր հավաքվել էին նշելու Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում` Բաստիլի օրը: Արդյունքում 80 մարդ մահացել է ևս 120-ը վիրավորվել են: Այս մասին հատնել է Ria.ru-ն:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ բեռնատարը անցել է 2 կմ, հարվածելով մարդկանց այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները չեն վնասազերծել վարորդին:
Հարձակումից հետո քաղաքում սկսվել է հատուկ օպերացիա: Տեղեկությունն այն մասին, եղել են արդյո՞ք վարորդի հետ նաև մեղսակիցներ` դեռ չկա: