67-ամյա Պուգաչովան շարունակում է ցնցել բեմը իր կարճ զգեստներով (տեսանյութ և լուսանկար)
Հուլիսի 14-ին Վիտեբսկում մեկնարկեց «Սլավոնական շուկա» երաժշտական մրցույթը: Այս տարի միջոցառման կազմակերպիչները չէին հրավիրել «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթողին, ինչպես որ ավանդաբար արվում է և հաղթած ուկրաինուհու փոխարեն հրավիրել էին «Եվրատեսիլ 2016»-ում Ռուսաստանը ներկայացրած Սերգեյ Լազարևին: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Փառատոնի պատվավոր հյուրն էր նաև Ալլա Պուգաչովան, ով ևս մեկ անգամ ցնցեց բեմը և բոլոր ներկաներին իր կարճ սպիտակ զգստով: Զգեստն ընդգծում էր Ալլա Բորիսովնայի շքեղ տեսքը: Երևում է` նա լավ նիհարել է:
Ամուսնու` Մաքսիմ Գալկինի հետ նա կատարեց իր նոր երգը: