Ինչպե՞ս է ծնվում հուզական սերը
Շատ զգացմունքներ կան, որ դժվար են ենթարկվում ճշգրիտ բնութագրման: Դարեր շարունակ մարդիկ փորձել են փոքրիշատե բանաձևել սեր հասկացողությունը:
Փիլիսոփաները, բարոյախոսներ, հոգեբանները և բանաստեղծները առաջարկել են այդ առեղծվածային ֆենոմենի իրենց բանաձևը: Նրանցից ամեն մեկը գտել է առանձին տարրեր, որոնցից կազմվում է սերը' ենթադրելով, որ դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի և իրենց մեջ կրում են ստեղծագործ սկիզբ:
Ժամանակակից սեքսոլոգիան նույնպես փորձում է ձեռնարկել վերլուծել սիրո էությունը, ընդ որում, պարզության համար առանձնացնում է երկու գլխավոր տեսակետ: Առաջինը հուզական սերն է' հիմնված մեկ այլ մարդու հետ հոգեկան կապ ստեղծվելու ձգտումի վրա: Երկրորդ տեսակետը վերաբերում է կենսաբանական ձգտումին: Այս երկու «թելերը» միաձուլվում են մի եզակի «լարանի» մեջ' մարդու ողջ կյանքի ընթացքում, որտեղից էլ և սկսվում է իրական սերը:
Երկու անձանց միջև սերը չի ծնվում հանկարծակի, առանց ոչնչի, այլ հանդիսանում է նրանց մինչ այդ ապրած կյանքի արդյունքը' հուզականության հարթակի վրա ստեղծելով հիմնարար ծանոթության նոր փուլ: