Ցուկերբերգն ավարտել է իր «Վազքի մեկ տարի» մարտահրավերը` վազելով 365 մղոն
Ֆեյբուք սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգն այսօր ավարտել է իր «Վազքի մեկ տարի» մարտահրավերը, որի շրջանակներում նա վազել է 365 մղոն: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սա ավելի զվարճալի էր, քան ես ակնկալում էի: Ես ոգեշնչվում եմ` տեսնելով, որ շատերն են միանում մեզ: Մեր «Վազքի տարի» խումբն արդեն ունի 100 հազարից ավել մարդ և ամեն օր մարդիկ կիսվում են հիասքանչ պատմություններով, թե ինչպես է վազքն օգնում իրենց պահպանել կազմվածքը, ինչպես է կարգապահությունն օգնում նրանց կյանքի ճանապարհին, կամ էլ պարզապես ինչպես են նրանք վազում այնպես, ինչպես երբեք չէին էլ պատկերացնի»,- գրել է Ցուկերբեգը:
Ըստ Ցուկերբերգի, ինքը կարող է վազել 20 մղոն և իրեն հիանալի զգալ: Վազքը մաքրում է նրա միտքը, էներգիա է տալիս և ժամանակ` մտածելու այն մարտահրավերների մասին, որոնց հանդիպում է «Ֆեյսբուք»-ում աշխատելիս: