Թուրքիան շարունակում է պնդել Բաշար Ասադի հեռացմանը
Անկարայի դիրքորոշումը համաձայն, որի Սիրիայի քաղաքական կարգավորումն անհնար է Բաշար Ասադի իշխանության օրոք` մնում է անփոփոխ: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Երեկ Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ Անկարան կարիք ունի բարելավել հարաբերությունները Դամասկոսի հետ` ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար, որը Թուրքիայում գնահատվել է, որպես նախկին արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն:
«Սիրիային հարկավոր են փոփոխություններ, սակայն առաջին հերթին պետք է հեռանա Ասադը: Նրա հեռանալուց առաջ Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը: Ասադը հանդիսանում է Սիրիայի ներկայիս իրավիճակի պատճառը: Մի կողմից կա Ասադ, մյուս կողմից` «Իսլամական պետություն»: Մենք չենք կարող ընտրել նրանցից ոչ մեկին: Նրանք երկուսն էլ պետք է հեռանան»,- հայտնել է Յըլդըրըմը հարցազրույցի ժամանակ: