Բաքվում տեղի է ունեցել Ալիև -Պորոշենկո հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Պորոշենկոն Բաքվում է գտնվում պաշտոնական այցով` հուլիսի 13-14-ը: Նախատեսվում է, որ այցի ժամանակ նա կմասնակցի Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների 5-րդ խորհրդին: Բացի այդ, նախատեսվում է ստորագրել երկկողմանի համաձայնագիր` երկրների միջև հարաբերությունների բարելավման համար:
Զրույցի ժամանակ Պորոշենկոն ընդգծել է իր առաջին պաշտոնական այցի կարևորության մասին: Նա նշել է, որ ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններն ունեն վաղեմի պատմություն և նրանք միշտ եղել են ընկերական: