Հայտնի աստղերն ԱՄՆ-ում ռասիզմի մասին տեսահոլովակ են նկարահանել (տեսանյութ)
Բեյոնսեն, Բոնոն, Ռիաննան և այլ հայտնիներ տեսահոլովակ են նկարահանել` ԱՄՆ-ում ռասիզմի մասին: Հոլովակը կոչվում է «23 միջոց՝ ձեր հնարավոր սպանության մասին, եթե դուք սևամորթ եք»:
Այն նկարահանված է ի աջակցություն «Մենք այստեղ ենք» շարժմանը: Ձայնագրությանը մասնակցել են Ալիշա Քիզը, Ջենիֆեր Հադսոնը, Քրիս Ռոքը, Պինքը, Լեննի Կրավիցը, Զոի Կրավիցը, Քուին Լատիֆան, Ռոզարիո Դոուսոնը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նրանք պատմում են հանդիսատեսին, թե ինչու է հարկավոր միջոցներ կիրառել լուծելու «սիստեմատիկ ռասիզմի» խնդիրն ԱՄՆ-ում: Նրանք պատմում են սպանվածների մասին, նշում նրանց անունները: